Փորձագետը բացահայտել է թարթիչների կապն աղջիկների բնավորության հետ

Ardell ապրանքանիշի մենեջեր Ջենիֆեր Ջոնսոնը բացահայտել է կեղծ թարթիչների տեսակների և աղջիկների բնավորությունների միջև կապը։ Այդ մասին գրում է The Sun-իը, փոխանցում է gazeta.ru-ն։
Ըստ փորձագետի՝ աղջիկները, ովքեր նախընտրում են կատվի թարթիչները, խորհրդավոր մարդիկ են, ովքեր սիրում են զվարճանալ սիրելիների շրջապատում։ Իսկ ավելի բաց հայացք նախընտրողները, վճռական և անկախ առաջնորդներ են: Դրական ու եռանդուն աղջիկները նախընտրում են «տիկնիկային» թարթիչներ, իսկ փնջային տարբերակ նախընտրողները, զգայուն են ու խոցելի։ Բնական թարթիչները նախընտրում են անհոգ մարդիկ, ովքեր բնականոն ապրում են և չեն կառչում մանրամասներից: