Վահան Քերոբյանը Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը

Աբու Դաբիում անցկացվող Ներդրումային համաժողովի շրջանակներում նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպել է Լիբանանի Էկոնոմիկայի նախարար պարոն Ամին Սալամի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:
Այնուհետև Վահան Քերոբյանը մասնակցել է տնտեսական աճի ապահովման համար խոշոր ներդրումների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկման, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի համար աննախադեպ տնտեսական աճի ցուցանիշներին:
Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով: