Յամալի հայրը դանակի վնասվածքով հոսպիտալացվել է

Յամալի հայրը դանակի վնասվածքով հոսպիտալացվել է

«Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, դանակից ստացված վնասվածքից հետո տեղափոխվել է հիվանդանոց:

Relevo-ի փոխանցմամբ՝ տղամարդն արդեն դուրս է գրվել և գտնվում է տանը, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի հանգամանքները դեռևս չեն բացահայտվում, սակայն որոշ իսպանական լրատվամիջոցներ հաղորդել են, որ Բարսելոնայի արվարձանում գտնվող Մատարո քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում Յամալի հայրը կոնֆլիկտի է բռնվել, որի ընթացքում դանակահրվել է։

Աղբյուրը՝ Armsport.am: