Ինչու՞ եք սխալ օգտագործում ձեր սառնարանի ներքևի դարակները

Ինչու՞ եք սխալ օգտագործում ձեր սառնարանի ներքևի դարակները

Սառնարանը ժամանակակից տնային տնտեսուհիների հիմնական օգնականն է։ Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես էի նախկինում ապրում առանց դրա: Բայց սառեցված արտադրանքի պահպանման մեջ կան նրբություններ.

Օրինակ, ինչի համար է նախատեսված սառնարանի ներքևի դարակները: Գրազ կգամ, որ բանջարեղենը պահում եք սառնարանի ներքևի դարակներում: Բայց մենք խորհուրդ չենք տալիս դա անել:

Ի՞նչու․

Սառնարանի տակ գտնվող դարակը և դրա իրական նպատակը

Սառնարանը ստեղծված է այնպես, որ սառնությունը լավագույնս մատակարարվի ստորին խցիկներին: Հետեւաբար, եթե բանջարեղենն ու մրգերը դնում եք սառնարանի տակ գտնվող դարակի մեջ ապա վտանգում եք կորցնել այդ մրգերն ու բանջերեղենները։ Դրանք ուղղակի կսառչեն ու կփչանան։ Եվ բոլոր վիտամիններն ու օգտակար նյութերը, որոնց համար մենք այդքան կարևորում ենք թարմ բանջարեղենն ու մրգերը, կկորչեն:

Պարզվում է, որ սառնարանի տակ գտնվող ներքևի դարակը նախատեսված է այն բանի համար, ինչ մենք ամենից հաճախ «գցում ենք» սառնարան։ Սովորաբար դա միսն ու ձուկն է: Հենց նրանց համար են անհրաժեշտ սառնարանի ստորին խցիկները:

Հում միսն ու ձուկը պետք է հեռու պահել եփած կերակուրներից։ Ամբողջությամբ սառնարանում պահելու դեպքում դրանց պահպանման ժամկետը չի գերազանցում 2-3 օրը։

Իսկ մասնագետները, ընդհակառակը, խորհուրդ են տալիս մրգերն ու բանջարեղենը պահել վերին դարակներում, որտեղ ջերմաստիճանն ավելի բարձր է։