Բժիշկը զգուշացրել է աղի վտանգավոր հատկության մասին

Բժիշկը զգուշացրել է աղի վտանգավոր հատկության մասին

Ամենահայտնի համեմունքը՝ աղը, գրեթե կրկնապատկում է ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը։ Ասել է բժիշկ-գաստրոէնտերոլոգ Կոնստանտին Սպախովն aif.ru-ի հետ զրույցում։

Բժշկի խոսքով՝ գիտնականները վաղուց են հայտնաբերել, որ աղի մթերքների սիրահարների մոտ ստամոքսի քաղցկեղ ախտորոշվում է շատ ավելի, քան մյուսների դեպքում։ «Սակայն քչերը գիտեն այդ վտանգի մասին»,- նշել է Սպախովը։

«Մարդիկ վստահ են, որ աղը միայն հիպերտոնիկ հիվանդներին է վնասում։ Բայց դա նաև մեծացնում է երիկամներում քարերի, շաքարախտի, օստեոպորոզի և կատարակտի առաջացման վտանգը: Պետք է խուսափել սննդին աղ ավելացնելուց»,- հորդորել է մասնագետը։

Բժշկի խոսքով՝ դժվար չէ հրաժարվել սննդի մեջ աղ ավելացնելուց։ Դա անելու համար հարկավոր է սեղանից հեռացնել աղամանն ու սպասել երեք շաբաթ: «Այս ժամանակահատվածը բավական է առանց համեմունքներ ավելացնելու սննդին ընտելանալու համար»,- վստահեցրել է մասնագետը։