Ռուսաստանը Ուկրաինա է ուղարկել մոտ 500 տոննա մարդասիրական օգնություն

Ռուսաստանը Ուկրաինա է ուղարկել մոտ 500 տոննա մարդասիրական օգնություն

Ռուսաստանը մինչ այժմ 497 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինայ, շաբաթ օրը հումանիտար արձագանքման շտաբի նիստում հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

«Ուկրաինա է առաքվել 497 տոննա մարդասիրական բեռ, իրականացվել է 62 մարդասիրական ակցիա»,-ասել է գեներալը՝ նշելով, որ ռուսական կողմն արդեն կուտակել է ավելի քան 12 հազար տոննա մարդասիրական բեռ։

Միզինցևի խոսքով՝ ուրբաթ օրը 35 մարդասիրական ակցիա է անցկացվել Կիևի և Խերսոնի մարզերում, ինչպես նաև Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, որոնց ընթացքում ազատագրված շրջանների բնակչությանը փոխանցվել է 280 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղամիջոցներ և սնունդ։

«Այսօր Կիևի և Խարկովի մարզերում, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ծրագրվել և իրականացվում են 18 մարդասիրական ակցիաներ, որոնց ընթացքում բնակչությանը փոխանցվում է 60 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք և սնունդ»,-ասել է նա։