Նարեկ Սամսոնյանի ձերբակալման առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն

Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն։
Ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում: