Շակիրան նոր երգ կթողարկի նախկին ամուսնու մասին

Շակիրան նոր երգ կթողարկի նախկին ամուսնու մասին

Հունվարի սկզբին Շակիրան երգ թողարկեց, որը կոչվում է BZRP Music Sessions #53՝ նվիրված իր նախկին ամուսնուն՝ Ժերար Պիկեին։ Երգը հիմնականում ծաղրում է նախկին ամուսնուն և նրա նոր ընկերուհուն: Թեև երգում չի նշվում ֆուտբոլիստի անունը, սակայն համացանցի օգտատերերը վստահ են, որ խոսքը նրա մասին է։ 

Ի դեպ, «53» թրեքն անհավանական հայտնի է դարձել։ Մի քանի օրում այս երգով տեսահոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան 100 միլիոն դիտում։ Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, աստղը որոշել է նոր երգ թողարկել նախկին սիրեկանի մասին և դրա համար հատուկ ամսաթիվ է ընտրել։ Ըստ լուրերի՝ թողարկումը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ այն օրը, երբ Շակիրան եւ Ժերար Պիկեն նշում են իրենց ծննդյան օրերը:

Հիշեցնենք, որ անցյալ ամառ հայտնի դարձավ 12 տարվա հարաբերություններից հետո Ջերարդի եւ Շակիրայի բաժանման մասին։ Աղբյուրների