Երեկ գերեվարված պահեստազորայինի համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ

Երեկ գերեվարված պահեստազորայինի համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ

Օգոստոսի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի համար ՀՀ կառավարությունն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ դիմել է Եվրոպական դատարան․ այս MediaHub-ի հետ զրույցում նշել է  հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: