Ումի՞ց ենք բան պահանջում. Դավիթ Հակոբյան
Անկեղծ ես հիմա չեմ հասկանում՝ ումի՞ց ենք բան պահանջում։ Այսօր պահանջում ենք Ֆրանսիայի դեսպանատնից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, բայց ուժեղից ի՞նչ ենք պահանջում, ախր պետք է ուժեղանանք, որ իրենք մեզ կանչեն ու հարցնեն՝ ինչ ենք ուզում։ Այդ մասին այսօր Ֆրանսիայի դեսպանատան առջև իրականացվող ակցիայի ընթացքում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ պետք է ուժեղանալ, թույլի հետ ոչ ոք հաշվի չի նստի։
«Փոսն ընկնելն, իհարկե, վտանգավոր բան է։ Մենք հիմա փոսում ենք, բայց փոսից դուրս գալը հաստատ հնարավոր է, եթե անգամ գործիք չունես»,- նշեց նա։
Ըստ Հակոբյանի՝ ՀՀ իշխանությունն Արցախն արդեն ճանաչել է Ադրբեջանի կազմում, այդ կամքն է ունեցել, այլ կամք չունի։
«Անկեղծ չգիտեմ՝ ինչ ելքեր կան, բայց գիտեմ, որ այս վիճակին համակերպվել չի կարելի»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։