ԵՄ-ն չի կարողանա շարունակել ռազմական օգնությունը Ուկրաինային․ Հունգարիայի վարչապետ

ԵՄ-ն չի կարողանա շարունակել ռազմական օգնությունը Ուկրաինային ֆինանսական միջոցների սղության պատճառով, aյս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման ժամանակ։
Նա բացատրել է, թե ինչու հինգշաբթի Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Հունգարիան, ի տարբերություն ԵՄ մյուս 26 երկրների, հրաժարվել է հաստատել Ուկրաինայի վերաբերյալ ընդհանուր հայտարարությունը։
«Եվրոպացիները ցանկանում են գումար տալ ուկրաինական բանակը պահպանելու համար։ Երկրորդ՝ Ուկրաինան որպես պետություն չի գործում, ուստի պետությունը որպես այդպիսին պետք է ֆինանսավորվի։ Երրորդ՝ մենք հիմա որոշել ենք, որ պետք է ավելի շատ ծախսենք մեզ վրա, որովհետև մեր բանակները թույլ են, մեր զենքերը՝ անբավարար, Եվրոպան պետք է ուժեղան»,- նշել է Օրբանը։
«Եվ հետոշ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը, և սա չորրորդ մեծ ծախսն է։ Եվ եթե այս ամենը գումարեք, ապա նման գումար պարզապես չկա։ Եվրոպայում չկա, և գուցե նույնիսկ Ամերիկայում չկա»,-