Հայտնի է տարեցների համար ամենավտանգավոր բանջարեղենը

Հայտնի է տարեցների համար  ամենավտանգավոր բանջարեղենը

Լոլիկը, եթե հաճախակի օգտագործվի, կարող է վնասակար լինել տարեց մարդկանց համար։ Այս մասին գրում է Մոսկվա 24-ը՝ սննդաբան Անաստասիա Դուբիցկայային հղումով։

«Լոլիկը պարունակում է լեկտին, որը կարող է խանգարել սննդանյութերի և վիտամինների կլանմանը, այդ թվում՝ վնասելով աղիների պատը», - բացատրել է փորձագետը: Տարիքի հետ մարդու օրգանիզմում տարբեր սննդանյութերի կլանումը թուլանում է, իսկ բանջարեղենը կարող է վատթարացնել իրավիճակը։

Բացի այդ, երբեմն լոլիկը առաջացնում է գրգռված աղիների համախտանիշ, կոլիկ և այլ հիվանդություններ։ Պետք չէ ամբողջությամբ բացառել այս մթերքը ձեր սննդակարգից, քանի որ այն պարունակում է օգտակար հակաօքսիդանտներ։ Բժիշկը խորհուրդ է տալիս լոլիկ ուտել ոչ ավելի, քան շաբաթը մեկ անգամ։