Բժիշկն ասել է, թե ինչու են կանայք տղամարդկանցից ավելի երկար ապրում

Կանանց ուղեղն ավելի դանդաղ է ծերանում, քան տղամարդկանցը, և նրանց մարմինն ավելի դիմացկուն է հիվանդությունների նկատմամբ, ասել է սրտաբան Մարիա Դուբինսկայան «Գազետա»-ի հետ զրույցում։
Բժիշկը հորմոններն անվանել է կանանց կյանքի տեւողության բարձրացման հիմնական պատճառներից մեկը։ Նա բացատրել է, որ կանացի հորմոն էստրոգենը պաշտպանում է սիրտը և արյան անոթները՝ դրանով իսկ կանխելով ինսուլտներն ու սրտի կաթվածները, մինչդեռ տեստոստերոնը տղամարդկանց դրդում է ռիսկի դիմել՝ մեծացնելով վնասվածքների վտանգը։
Դուբինսկայան նաեւ նշել է, որ կանայք ավելի կայուն նյութափոխանակություն եւ թթվածնի և գլյուկոզայի կլանում ունեն։ Սա, ըստ բժշկի, օգնում է ավելի երկար պահպանել ուղեղի երիտասարդությունն ու լավ կոգնիտիվ ունակությունները։
Բացի այդ, սրտաբանը մատնանշել է, որ կյանքի տեւողության վրա ազդում են առօրյա սովորությունները։
Նա ընդգծել է, որ տղամարդիկ հակված են ավելի քիչ հաճախակի այցելել բժիշկներին և ավելի հաճախ են անում այնպիսի աշխատանք, որը պահանջում է շփում թունավոր նյութերի հետ կամ սթրես է առաջացնում։ «Ալկոհոլը, ծխելը, անհավասարակշիռ սննդակարգը և քնի պակասը նույնպես բացասաբար են անդրադառնում կյանքի տեւողության վրա»,- եզրափակել է բժիշկը։