Առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության գրասենյակներում. մանրամասներ

Իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախի, ահաբեկման և բռնաճնշումների ողջ արսենալը:
Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում: Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ:
Խուճապի մեջ հայտնված ռեժիմը սեփական իշխանությունը պահելու համար, կանգ չի առնում ոչնչի առջև:
Կատարվածը Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է: Սա ակնհայտորեն քաղաքական ուժի՝ Դաշնակցության նկատմամբ կազմակերպված և ուղորդվող և թիրախավորված հարձակում է, մեր գործունեությունը խոչընդոտելու ծրագիր:
Հայրենիքի ու պետականության համար պայքարող քաղաքական ուժին, գաղափարական մարդուն բռնաճնշումներով ու հալածանքներով չեք լռեցնի: Չե՛ք հաջողելու:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան