Զատուլինը Փաշինյանին դավաճան է անվանել

Զատուլինը Փաշինյանին դավաճան է անվանել

Պետդումայի պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի վարչապետը սխալ է վարվում Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ կապված հարցում․

«Говорит Москва» հաղորդաշարի եթերում Կոնստանտին Զատուլինն ասել է․

«Դավաճանները, երբ դավաճանում են, նրանք ադեկվա՞տ են իրենց պահվածքում, թե՞ ոչ։ Իրենք՝ դավաճանների տեսանկյունից, գործում են տրամաբանորեն։ Հարցն այն է, թե արդյոք հայ ժողովրդի և Հայաստանի շահերը համընկնում են այն մարդու՝ Նիկոլ Փաշինյանի շահերի հետ, ով այժմ ղեկավարում է երկիրը։

Նա, փաստացի, բախտի ողորմությանը հանձնեց Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցներին։ Նա միանգամայն գիտակցաբար հանձնում է Լեռնային Ղարաբաղը։ Սա դավաճանական տեսք ունի: Բայց Փաշինյանը ելք գտավ՝ մեղքը գցում է Ռուսաստանի վրա՝ ասելով, որ Ռուսաստանը պետք է զբաղվի, ինքը դրա հետ կապ չունի։ Բայց մենք չպետք է թաքնվենք տխրահռչակ դավաճան Փաշինյանի դիրքորոշման հետևում, մենք պետք է պահպանենք մեր պատիվը»։