Ես գաղտնիության թույլտվություն չունեմ, թող Արթուր Խաչատրյանը պատասխանի․ Սեյրան Օհանյան

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե Փաշինյանի առաջ քաշած «խաղաղության պայմանագրի» մեջ հատկապես ո՞ր կետն է իրենց խմբակցության համա վտանգավոր, ինչպես նաև որքանո՞վ է իրատեսական համարում, որ մինչև տարվա վերջ կստորագրվի այդ պայմանագիրը։ 

Սեյրան Օհանյանն առաջարկեց, որ հարցին պատասխանի իրենց խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը, քանի որ ինքը գաղտնիության թույլտվություն չունի։

Խաչատրյանն էլ ասաց, որ ինքն ունի այդ թույլտվությունը, բայց գաղտնի տեղեկությանը ծանոթանալն ու գաղտնի տեղեկություն հրապարակելը տարբեր բաներ են։

Մանրամասն՝ տեսանյութում