Աբովյանի անվան դպրոցը երեխաներին տուն է ուղարկել. ի՞նչ է կատարվել

Աբովյանի անվան դպրոցը երեխաներին տուն է ուղարկել. ի՞նչ է կատարվել

MediaHub-ն առավոտյան ահազանգ ստացավ այն մասին, որ Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցից աշակերտներին տուն են ուղարկել:

MediaHub-ը կապ հաստատեց դպրոցի ներկայացուցչի հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ խնդիրը վթարի հետ է կապված:  

«Փողոցից կոյուղին խցանվել և պայթել է, ու այդ կոյուղաջրերը լցվում են դպրոց։ Խնդիրը դրսից է, դպրոցի հետ կապ չունի»,- փոխանցեցին մեզ դպրոցից։ 

Մեզ տեղեկացրեցին, որ այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում։ 

Հարցին՝ վաղը դասապրոցեսը վերականգնված կլինի՞, մեր զրուցակիցն ասաց, որ վաղը գուցե աշակերտները չվերադառնան դպրոց, քանի որ այս պահին հստակ չեն կարող ասել՝ խնդիրը հնարավոր կլինի կարգավորել մինչ վաղը, թե ոչ

«Դիմել ենք «Վեոլիա ջուր» ընկերությանը, իսկ տնօրենը վերադասին տեղեկացրել է, որ խնդիր կա»,- հավելեց մեր զրուցակիցը:

MediaHub-ը կապ հաստատեց նաև «Վեոլիա ջուր» ընկերության հետ, տեղեկանալու այս պահին ընթացող աշխատանքների և խնդրի մասշտաբների մասին։ 

«Մենք աշխատանքներն արդեն կատարել ենք, և խնդիրը լուծված է։ Չգիտեմ՝ դպրոցը կշարունակի աշխատանքը վաղը, թե ոչ, բայց մեր կողմից ամբողջ աշխատանքն ավարտված է»,- նշեց ընկերության խոսնակը:

Մարիա Զարգարյան