Իհարկե, ընդունելի է Արցախի ժողովրդի անքակտելի ինքնորոշման իրավունքի իրացումը․ Արթուր Վանեցյան

Մայիսի 1-ին բոլոր ուժերի հատման օրն է լինելու։ Տրամաբանական է, որ բոլոր քայլերը մանրամասն չենք ասելու։ Մենք ծայրից ծայր գրած ծրագիր ունենք, առաջին վայրկյանից մինչև վերջին պահը։ Այս մասին այսօր Ազատության հրապարակից սկսած քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը և հավալեց, որ քաղաքացիները հետևեն հայտարարություններին և միանան պայքարին։ Դիտարկմանը, թե այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպման ժամանակ Հարությունյանը նշել է՝ արցախահայությունն ընդունում է խաղաղության օրակարգը, բայց մյուս կողմից ինքնորոշման ուղուց որևէ շեղում չենք տեսնում, և հարցին, թե արդյոք սա նույն օրակարգն է, որի մասին Ալիևն է խոսում՝ Վանեցյանը պատասխանեց՝ իրենք էլ են ընդունում խաղաղության օրակարգը, բայց ոչ ի հաշիվ՝ Արցախի և Հայաստանի տարածքներ կորցնելու։

«Մենք այս պահին միայն Ադրբեջանի առաջարկած 5 կետերն ունենք, որով երևում է, որ Արցախն ընդհանրապես չկա, Հայաստանի տարածքները կնայենք, մի ձև կհարմարացնենք, մնացածն էլ, ժողովրդի լեզվով ասած՝ ձեզ խելոք պահեք, թե չէ, տեսեք ձեզ ինչ ենք անելու։ Այս իշխանությանը սա է ընդունում, մենք դրա դեմ ենք ընդվզում։ Իհարկե, ընդունելի է Արցախի ժողովրդի անքակտելի ինքնորոշման իրավունքի իրացումը, մենք ավելի շատ հիմք ենք ընդունում ԱՀ ԱԺ-ի հայտարարությունը Փաշինյանի հայտնի ելույթից հետո»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան