Ինչպես ճիշտ սիրել կանանց

Հաճախ դուք հարաբերություններում ոչինչ չեք ուզում անել, փոխվել, կոնկրետ այն տղամարդու համար ինչ-որ բան անել, ով բավականաչափ ուշադիր չէ ձեր նկատմամբ։
Եթե դուք չունեք խորը գիտակցություն առ այն, թե ինչու է ձեզ պետք փոխգործակցել այն տղամարդու հետ, ով այժմ ձեզ հետ է, ապա ձեզ համար դժվար կլինի նաև ուրիշների հետ։
Հեռանալ պետք է այն ժամանակ, երբ դուք արդեն իսկապես ավելի հասուն եք, քան գոյություն ունեցող հարաբերությունները, երբ դուք հաստատ համոզված եք, որ այս տեսակն արդեն ձեզ հետաքրքիր չէ, և համապատասխանաբար նման տղամարդ էլ ձեր կյանք չի մտնելու՝ բերելով նոր տառապանքներ։
Եվ այսպես, ինչպես ճիշտ սիրել կանանց.
1. Կնոջը ճիշտ սիրել՝ նշանակում է՝ նախ և առաջ հոգ տանել նրա ներքին վիճակի, ինքնազգացողության և տրամադրության մասին։ Եթե կինը նեղացած է ձեզնից, չարացած, ապա հավատացեք, նրա նեգատիվ թրթիռները կստեղծեն ձեր իրականությունը։
2. Կնոջը ճիշտ սիրել՝ նշանակում է՝ շռայլ լինել։ Շռայլ լինել բառերի, էմոցիաների, նվերներ տալու մեջ։ Ժլատ տղամարդիկ երբեք ոչ մի գործում չեն հաջողելու, երբեք իրենց հնարավորությունների համար տարածություն չեն ունենալու։
3. Կնոջը ճիշտ սիրելը՝ նախ և առաջ՝ նրա ներքին վիճակի մասին հոգ տանելն է։
4. Տղամարդը պետք է զբաղվի նաև իր հոգեբանական աճով ու լուծի իր խորը խնդիրները ոչ թե մեկ կոնկրետ կնոջ, այլ կանանց հետ ընդհանրապես։
5. Եթե դուք զգում եք, որ կինը սկսում է իրենով լցնել գրեթե ձեր ողջ տարածքը, կամ նրա ճնշումն ու վերահսկողությունը մեծանում են, փորձեք հասկանալ նրա այդ վարքագծի պատճառը։ Այդ խնդիրը միասին քննարկեք։
6. Ճիշտ սիրել՝ նշանակում է՝ կայուն լինել, հաստատակամ։ Չնայած վեճերին, սկանդալներին ու նեղվածությանը՝ մի դադարեք անել այն, ինչ պետք է անեք, շարունակեք հոգ տանել ընտանիքի մասին, վճարել վարձերը ու անել ձեզ հասանելիք մնացած բաները։
7. Ճիշտ սիրել՝ նշանակում է՝ իմանալ, թե սիրո ո՞ր լեզվով է խոսում ձեր կինը, ի՞նչն է նրա համար կարևոր՝ ձեր գրկախառնություններն ու հպումնե՞րը, ցանկացած կոնտա՞կտ, թե՞ տնային գործերում օգնությունը, ձեր քնքուշ ու բարի բառե՞րը, կամ հաճելի նվերներն ու անակնկալնե՞րը, ձեր հոգատարությո՞ւնը նրա նկատմամբ։