ԵՄ-ից ակնկալում ենք, որ ձեռնարկվեն քաղաքական միջոցներ, ինչի արդյունքում Ադրբեջանի զորքերը կազատեն ՀՀ տարածքը. Մարուքյան

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ողջունելուց բացի, մենք ԵՄ-ից և միջազգային հանրությունից ակնկալում ենք, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան քաղաքական միջոցներ ինչի արդյունքում Ադրբեջանի զորքերը կազատեն Հայաստանի տարածքի օկուպացված հատվածը և ետ կվերադառնան մինչև 2021թ․ մայիսի 12-ի դրության հայ-ադրբեջանական սահմանի ելման դիրքեր»,- գրել է Մարուքյանը: