«Օպերատիվնիկ» Անդոն

«Օպերատիվնիկ» Անդոն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է, որն այլևս բացահայտ օրենք է խախտում: 

«Անորսալի ծերուկը» 

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է տրամադրել հանրային շահ ներկայացնող հարցման պատասխանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքը: Բանն այն է, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթևկում է օպերատիվ համարանիշներով, ինչի իրավունքը չունի:

Օպերատիվ պետհամարանիշը ենթադրում է բառի բուն իմաստով անպատիժ երթևեկություն, միևնույնն է, չես տուգանվում: Դա պատճառաբանվում է որպես ծառայողական անհրաժեշտություն: Տեսահսկողության խցիկներն էլ օպերատիվ համարանիշներով ավտոմեքենաների խախտումները չեն գրանցում:
Քոչարյանին սպասարկում է 610 CM 61 համարանիշի մեքենան: 

Ի՞նչ ծառայություն է մատուցում Քոչարյանը 

Մեզ մնում է միայն ենթադրել, թե Անդրանիկ Քոչարյանն ինչպիսի ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանին, որ նրա դասընկեր, «սրտի սուպերնախարար» Վահե Ղազարյանը նման արտոնություն է սահմանել պատգամավորի համար:
Այդ բացահայտումը կանեն պատմությունն ու հաջորդ իշխանությունները:

Վահրամ Բագրատյան