8 մթերք, որոնք կարող եք ուտել գիշերն ու չգիրանալ

Հնարավոր է և նույնիսկ անհրաժեշտ է գիշերը ուտել։ Հիմնական բանը ճիշտ սնունդ ընտրելն է: Ինչ ուտել ուշ ընթրիքին՝ չվնասելու ձառողջությանն ու կազմվածքին, ասել են MarieClaire պորտալի հեղինակները։
Բազուկ. այն պարունակում է բետաին լիպոտրոպ նյութ, որն օգնում է կարգավորել ճարպային նյութափոխանակությունը և նպաստում է քաշի կորստին։
Լավ խաշած ձու. եթե ցանկանում եք նիհարել, ապա պետք է դրանք ուտել երեկոյան։ Բանն այն է, որ կենդանական սպիտակուցները, որպես կանոն, ավելի հեշտ են մարսվում, քան բուսական սպիտակուցները։ Սա խթանում է ճարպերի այրման գործընթացը:
Ձվի սպիտակուցի ձվածեղ. սա առողջարար, ցածր կալորիականությամբ ու հեշտությամբ մարսվող ուտեստ է։ Ձվածեղը կարելի է համեմել պղպեղով, քրքումով կամ Պրովանսի խոտաբույսերով։
Կաթնաշոռ․ այն հեշտությամբ մարսվում է, նույնիսկ եթե դուք անհանդուրժող եք կաթնաշաքարի նկատմամբ:
Հապալաս. այն ոչ միայն քիչ կալորիա է պարունակում, այլև հարուստ է կարևոր հակաօքսիդանտներով: Հատապտուղները պարունակում են օրգանական թթուներ, պեկտին, C, B1, B2, PP վիտամիններ, կարոտին և տանիններ։
Կարելի է նաև քնելուց առաջ ուտել նեխուր, գազար ու տապակած խնձոր։ Դրանք ցածր կալորիականությամբ են, պարունակում են օրգանիզմի համար օգտակար հակաօքսիդանտներ ու կարգավորում են ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը։
Որպեսզի մարսողական օրգանները չտանջվեն ծանրությունից կամ քաղցից, խորհուրդ է տրվում ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ։