Դատարանները վարչական պատասխատվության ենթարկելու գործերից և բռնագանձման փոքր հայցերից թոթափելու հարցը դրվեց քննարկման

Դատարանները վարչական պատասխատվության ենթարկելու գործերից և բռնագանձման փոքր հայցերից թոթափելու հարցը դրվեց քննարկման

Դատարանները վարչական պատասխատվության ենթարկելու գործերից և բռնագանձման փոքր հայցերից թոթափելու հարցը դրվեց հանրային քննարկման

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում»ծրագրի աջակցությամբ՝ այսօրվանից մեկնարկեցին օրենսդրական բարեփոխումների նոր փաթեթի վերաբերյալ հանրային քննարկումները, որոնք միտված են դատական համակարգում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը, դատավորների գերծանրաբեռնվածության թոթափմանն ու երկրում արդարդատության որակի բարձրացմանը։

ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի գլխավորությամբ, այսօր, ի թիվս այլնի, քննարկման մասնակիցներն անդրադարձան վարչական դատարանից և վարչական դատավարության օրենսգրքից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսված վարույթների թոթափմանն ու վճարման կարգադրությունները և պարզեցված վարույթները նոտարներին փոխանցելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերին։

Օրենսդրական բարեփոխումներին նվիրված քննարկումներին հրավիրված էին օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, միջազգային գործընկերներ և այլ շահագրգիռ անձիք։

Հավելենք, որ բարեփոխումներին ուղղված քննարկումները կրելու են շարունակական բնույթ: