Արքան խաղալու է․ Ռոնալդուի հերթական մեկնաբանությունը

Արքան խաղալու է․ Ռոնալդուի հերթական մեկնաբանությունը

Կրիշտիանու Ռոնալդուն հերթական մեկնաբանությունն է գրել երկրպագուների ինստագրամյան հրապարակման տակ՝ անվանելով իրեն արքա։ Նա մեկնաբանություն է գրել իրեն նվիրված երկրպագուական էջի գրառման տակ, որում հավաստիացվում է, որ մասնակցելու է «Ատլետիկոյի» և «Ռայո Վալյեկանոյի» դեմ ընկերական խաղերին։

«Կիրակի օրը արքան խաղալու է», - գրել է պորտուգալացին՝ նկատի ունենալով «Ռայոյի» դեմ խաղը։