Մարդու մաշկից պատրաստված դեմքով ռոբոտ են ստեղծել․ այն գիտի՝ ինչպես ժպտալ (տեսանյութ)

Ճապոնիայում մարդու մաշկից պատրաստված դեմքով ռոբոտ են ստեղծել։
Այն գիտի՝ ինչպես ժպտալ:
Տոկիոյի համալսարանի գիտնականները ռոբոտի դեմքը ծածկել են լաբորատորիայում մարդկային նմուշներից աճեցված բջիջներով։ Մաշկի հյուսվածքը ամրացվել է 3D տպագրված շրջանակին՝ օգտագործելով փոքր պերֆորացիաներ և կոլագեն գել: Cell Reports Physical Science ամսագրում հետազոտություն է հրապարակվել։
Ստացված ճկուն կենդանի շերտը կարողանում է ձգվել ու բուժել փոքր վերքերը։ Ռոբոտի դեմքի արտահայտությունը կարող է նաև փոխվել, դեմքի կնճիռներ առաջանալ։
Տեսանյութն այստեղ
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub