Կորոնավիրուսային հիվանդության քանի դեպք է հաստատվել Հայաստանում

Ապրիլի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հատտավել է կորոնավիրուսի
20 նոր դեպք, կատարվել է 2540 թեստավորում, առողջացել է 22 բուժառու։ Մահվան դեպք չի արձանագրվել։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422711 դեպք, որոնցից 410387 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2023 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է:
Ընդհանուր կատարվել է 3005711 թեստավորում: