Լեռնային Ղարաբաղին կտրամադրվի 4 մլրդ դրամի միջպետական վարկ

Լեռնային Ղարաբաղին կտրամադրվի 4 մլրդ դրամի միջպետական վարկ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար: