«Սատանի կամրջի» հարևանությամբ «Նիվան» մոտ 100 մետր գլորվել ու կողաշրջված հայտնվել է անտառում՝ բախվելով ծառերին

«Սատանի կամրջի» հարևանությամբ «Նիվան» մոտ 100 մետր գլորվել ու կողաշրջված հայտնվել է անտառում՝ բախվելով ծառերին

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22:20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հատվածում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել անտառում՝ բախվելով ծառերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենայում վարորդից բացի ևս 1 ուղևոր է եղել, որոնք դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից առաջին բուժօգնություն են ստացել, ապա հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։