20 կոպեկանոց դերասաններ են վարձել, որ լացեն․ փողը կերել, նորմալ դերասան չեն բերել․ Վահագն Ալեքսանյան

20 կոպեկանոց դերասաններ են վարձել, որ լացեն․ փողը կերել, նորմալ դերասան չեն բերել․ Վահագն Ալեքսանյան 
Մեր ընդդիմադիր գործընկեր Գեղամ Մանուկյանն էլի լքեց դահլիճը: Երեկվանից էս մարդիկ, չգիտես ինչի, ինչ-որ երիտասարդների էին մեր տան հասցեներով ուղարկել, բայց ինչ եկել եմ ԱԺ՝ ով տեսնում է, երեսը թեքում, շրջվում, գնում, ինչ է անում, չես հասկանում, լուրջ եմ ասում։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Մեկը չմոտեցավ ասի՝ եղբայր, էս ինչ բանով էինք ուզում ձեր տուն գայինք, էս ինչ հարցը կար։ Բա Արծվիկ Մինասյանը, Գեղամը Մանուկյան, էն մնացածը ո՞ւր էին, երեկ ինչ-որ երիտասարդ տղերքի ուղարկում էին մեր տուն, պարոն Քոչարյան, հիշո՞ւմ եք։ Կոնկրետ ուղարկում էին ինչ-որ քրեական գործ իրանց վրա շալակելու կամ ինչ-որ մեկի ինքնապաշտպանության տակից դուրս չգալու, բայց փաստենք, որ իրենք մեզ ԱԺ-ում տեսնում, երեսները թեքում, գնում են չգիտեմ ուր։ Հենա, Իշխան Սաղաթելյանը երեկվանից եսիմ ինչեր էր խոսում»,-ասաց Ալեքսանյանը։ 

Խոսելով երեկ ԱԺ-ի շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի մասին՝ Ալեքսանյանը նկատեց, որ երեկ ՀՀ կողմը մարտական որոշակի հաջողություններ է ունեցել, դրանից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ՀՀ-ն իր սուվերեն տարածքով միջանցք կամ նույնիսկ 1 մմ չի պատրաստվում զիջել որևէ մեկին։ 
Ըստ Ալեքսանյանի՝ այս հայտարարություններից հետո տեղեկատվական դիվերսիա սկսվեց, որը ղեկավարվում էր Հայաստանից դուրս գտնվող կենտրոններից։

«Ստացան հրահանգ՝ Հայաստանի զինվորների թիկունքից բացել 2-րդ ճակատը, հրապարակեցին մի փաստաթուղթ, որը ստորագրվել է կամ ուր որ է կստորագրվի, որն ընդհանրապես գոյություն չունի։ Հետո վարչապետի ելույթից 1 րոպեանոց հատված կոնտեքստից կտրեցին ու փորձեցին չգիտեմ ինչ ներկայացնել, ու հա՜յ, հասեք փրկեք, ստորագրել ա կամ ստորագրում ա: Էդ ընթացքում զանգեցին սահմանամերձ գյուղեր, թե փախեք, հանձնում ա ու էս ամենը նրա համար, որովհետև շատ խիստ ազդվել էին երեկ տված մեր կատաղի մարտերից։ 20 կոպեկանոց դերասաններ են վարձել, որ լացելու վիդեոներ նկարեն, իբր լացեն, տեսեք, եկեք, հասեք, բայց տեսնում ես՝ լացում է, արցունքը չի գնում, որովհետև էդտեղ էլ են փողը կերել, նորմալ դերասան չեն վարձել: Էս մարդիկ ամեն ինչում են ապիկար»,-ասաց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում