Հայտնի է՝ որքան գումար է ցանկանում Լեպսը կորպորատիվ երեկույթներին ելույթ ունենալու համար

Հայտնի է՝ որքան գումար է ցանկանում Լեպսը կորպորատիվ երեկույթներին ելույթ ունենալու համար

Ռուս էստրադային երգիչ Գրիգորի Լեպսը NTV հեռուստաալիքի «Չեք հավատա» հաղորդաշարի եթերում բացահայտել է կորպորատիվ երեկույթին ելույթ ունենալու համար վճարվող գումարի չափը։

Արտիստը նշել է, որ պատրաստ է հանդես գալ մասնավոր միջոցառման ժամանակ 10 մլն ռուբլով (ավելի քան 122 հազար դոլար)։

«Ոչ այնքան թանկ։ 10 միլիոն ռուբլի և դուք ինձ կունենաք: Կուտակիր, կուտակիր։  Ես օղի կխմեմ և ձեզ համար երեո կկազմակերպեմ»,- ասել է կատարողը:

Միևնույն ժամանակ, proconcert.ru համերգային գործակալության կայքը ցույց է տալիս, որ Լեպսը կարող է հանդես գալ կորպորատիվ երեկույթում մոտ վեց միլիոն ռուբլով (գումարը տատանվում է՝ կախված արտիստի ժամանակացույցից և ընդհանուր ծանրաբեռնվածությունից):