ՀՀ ինշխանության ընտրությունը Թուրքիան է, Փաշինյանը իշխանությունը պահեց Թուրքիայի շնորհիվ․ Մաթևոսյան

Մենք տեսնում ենք ՝ ինչպես է Ռուսաստանը արձագանքում այստեղ առկա տրամադրություններին, բայց այս ամենից կարելի էր խուսափել, եթե ինչ-որ գործողություններ ինչ-որ պահի չիրագործվեին։ Այս մասին «Հայաստան - ՆԱՏՕ. նոր մարտահրավերներ, թե» հնարավորություններ տարածաշրջանային անվտանգության համար" թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։ 

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները վաղուց արել են իրենց ընտրությունը և իրենց ընտրությունը Թուրքիան է, անգամ վերջին միջադեպը, կապված հեռախոսազանգերի հետ, հասկանալի է դարձնում այդ ընտրությունը, քանի որ խոսել Էրդողանի հետ և չխոսել Պուտինի հետ արդեն շատ բարձր ասում է ամենի մասին։ 

«2021թ-ին, երբ Նիկոլ Փաշինյանի համար կար լուրջ վտանգ իշխանությունը կորցնելու, միայն ուղիղ Թուրքիայի մասնակցությունն այդ գործընթացում կարողացավ օգնել Փաշինյանին պահպանել իշխանությունը։ Բոլորը քաջ գիտակցում են՝ եթե դու մեկին օգնում ես պահել իշխանությունը, ապա հետո այդ մարդը պետք է վարձահատույց լինի քեզ»,- շեշտեց Մաթևոսյանը: 

Մանրամասները ՝ տեսանյութում