Խոշոր հրդեհ՝ Վայոց ձորում. հրդեհ է բռնկվել «Mercedes» բեռնատարում

Խոշոր հրդեհ՝ Վայոց ձորում. հրդեհ է բռնկվել «Mercedes» բեռնատարում

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 03:15-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել Վարուժան Անդրեասյանի վարած «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախանական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Այրվել է խցիկը, առջևի 2 անվադողերը՝ ամբողջությամբ, կցորդիչի փայտյա կառուցատարրերը և 3 անվադողերը՝ մասամբ, հալվել է վառելիքի ալյումինե բաքը: