Ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Պերուի մայրաքաղաք Լիմայում ապրիլի 30-ից մայիսի 5-ը կայանալիք ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականից կմասնակցեն 7 մարզիկներ՝ 5 տղա, 2 աղջիկ․
67 կգ` Հովհաննես Հովհաննիսյանը (մրցման օրը` մայիսի 1, մեկնարկը`03:30. երիտասարդներ),
81 կգ` Նարեկ Մկրտչյանը (մրցման օրը` մայիսի 2, մեկնարկը` 03:30. երիտասարդներ),
89 կգ` Վալերի Մովսիսյանը (մրցման օրը` մայիսի 3, մեկնարկը` 01:00. երիտասարդներ)
96 կգ` Գրիգոր Ղազարյանը (B ենթախումբ, մրցման օրը`մայիսի 3, մեկնարկը` 22:30. պատանիներ)
+102 կգ` Հարություն Հովհաննիսյանը (մրցման օրը` մայիսի 4, մեկնարկը` 03:30. պատանիներ)
55 կգ` Ալեքսանդրա Գրիգորյանը (մրցման օրը` մայիսի 1, մեկնարկը` 03:30. երիտասարդներ)
81 կգ` Էմմա Պողոսյանը (մրցման օրը` մայիսի 4, մեկնարկը` 01:00. երիտասարդներ)։
Երիտասարդների հավաքականի մարզիչները Մելիք Ղուկասյանն ու Դավիթ Մուրադյանն են, պատանիներինը` Երվանդ Կիրակոսյանը, իսկ կանանց թիմինը` Տարոն Թոմվասյանը:
Հայաստանի պատվիրակության ղեկավարը կլինի Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը: