Իսպանիայում մոլեգնում են խոշոր անտառային հրդեհները

Իսպանիայի Սիերա դե լա Կուլեբրա լեռնաշղթայում այրվում է գրեթե 20 000 հեկտար անտառ, հայտնում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ այրվող անտառների վտանգավոր մոտիկության պատճառով 11 գյուղ է տարհանվել։
Հրդեհն այնքան է մոտեցել երկաթգծին, որ իշխանությունները ստիպված են եղել ընդհատել գնացքների երթևեկությունը Մադրիդի և Գալիսիայի միջև։
Տարերքի դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 500 հրշեջ։
Առայժմ զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Եղանակի կանխատեսումների համաձայն՝ տարածաշրջանում ցերեկը +40-ից մինչև +43 աստիճան ջերմաստիճանով շոգը կշարունակվի ևս մի քանի օր։