Գուցե ամեն ինչ կարգին է և աղետը միայն մարդածին պատճառներ ունի․ Սոս Հակոբյան

Գուցե ամեն ինչ կարգին է և աղետը միայն մարդածին պատճառներ ունի․ Սոս Հակոբյան

Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Միայն դեղին հոդվածագրի միտքն է աշխատում՝ ցանկացած խնդիր/ աղետ արագ և մեծ ծավալի պաշտոնանկություններով մարելու տրամաբանությամբ։

Աղետ է տեղի ունեցել, հարց է առաջանում, թե որը պետք է լինի քաղաքական ղեկավարության խնդիրը՝ ըստ հերթականության. քննել, պարզել պատճառները, ընդունել համակարգային որոշումներ, վերջում՝ պատժել մեղավորներին (եթե դրանք կան)։

Գուցե տեղի ունեցած հրդեհի պատճառի (օրինակ՝ տաքանալու համար կրակ վառելը) մասով առհասարակ չկան գրված անվտանգության կանոններ, գուցե խնդիրը առաջացել է նրանից, որ զորամասը չունի անհրաժեշտ և անվտանգ տեխնիկական միջոցներ, կամ գուցե ամեն ինչ կարգին է և աղետը միայն մարդածին պատճառներ ունի։

Սրանք մանրակրկիտ ուսումնասիրության նյութեր են, որի նպատակը պետք է մեկը լինի՝ ԲԱՑԱՌԵԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ, ոչ թե մի քանի տասնյակ մարդ առանց աջ ու ձախ ընկնելու գործից հանել...Էդ տրամաբանությամբ, դուք ձեզ շուտվանից ոչ թե աշխատանքից պետք է հեռացնեիք, այլ՝ երկիր մոլորակից։