«Մեզ ընտրողները մեզ կընկալեն»․ Հայկ Մամիջանյանը՝ իշխանության թեկնածուին ընտրելու մասին

Ես մասնակցել եմ քվեարկությանը, բայց եթե ասեմ, թե ինչպես եմ քվեարկել, ապա կբացահայտեմ իմ մյուս գործընկերների քվեարկությունը, որը հակասում է փակ գաղտնի քվեարկության տրամաբանությանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով իշխանության կողմից առաջադրված թեկնածու Հայկ Գրիգորյանին ԲԴԽ անդամ ընտրելու քվեարկության մասին։

Հիշեցնենք, փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 75 պատգամավորից 75-ը կողմ են քվեարկել ՔՊ կողմից առաջադրված թեկնածուին, և որևէ քվեարթերթիկ անվավեր չի ճանաչվել:

«Եղել է ազատ քվեարկություն, «Պատիվ ունեմ» խմբակցության ընդհանրական որոշում չի եղել»,-ասաց նա։ 

Հարցին, թե իշխանության թեկնածուին ընտրելն արդարացի՞ է ընդդիմադիրներին ընտորղների տեսանկյունից, պատգամավորը պատասխանեց․ «Մեզ ընտրած քաղաքացիները կընկալեն մեր այս կամ այն գործողությունը»։ 

Մանրամասները՝ տեսանյութում