Սխալ, որը «սպանում է» բրոկկոլիի մեջ եղած ամեն օգտակարը

Սխալ, որը «սպանում է» բրոկկոլիի մեջ եղած ամեն օգտակարը

Գիտնականներն ապացուցել են բրոկկոլիի օգտակարությունը օրգանիզմի համար: Վերջերս նաև ուշադրության կենտրոնում են հայտնվել բրոկկոլիի գլուխները, որոնք ինչպես և ցողունները, հարուստ են հակաքաղցկեղային սուլֆորաֆան նյութով: Սուլֆորաֆանը բնական ծծմբային միացություն է, որն առկա է խաչածաղկավոր բանջարեղենում` կաղամբ, բրոկկոլի, ծաղկակաղամբ, ծովաբողկ:
Բրոկկոլին հարուստ է նաև A, D, K վիտամիններով: Այս մասին գրում է Top Healthy Life-ը  և  ներկայացնում բրոկկոլիի ընդհանուր օգտակար հատկությունները.

1. Կրկնակի  ավելի շատ վիտամին C է պարունակում, քան նարինջը:

2. Պարունակում է հակաքաղցկեղային հատկություններով հարուստ սելեն հանքանյութը:

3. Հակաբորբոքային միջոց է:

4. Կանխում է փորկապությունը:

5. Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:

6. Մեծ քանակությամբ կալցիում է պարունակում:

7. Մաքրում է արյունը:

8. Ակտիվացնում է քաղցկեղը ճնշող գեները:

9. Նվազեցնում է կրծքի քաղցկեղի հավանականությունը:

10.  Հարուստ է կալիումով:

11.  Նպաստում է օստեոպոռոզի բուժմանը:

12.  Քիչ քանակությամբ կալորիա է պարունակում. 100 գրամը 30 կկալ է պարունակում, որում առկա է նաև 11 գրամ սպիտակուց:

Շատերը բրոկկոլի են պատրաստում միկրոալիքային վառարանում, սակայն գիտնականները եկել են այն եզրակացության, որ դա հարմար տարբերակ չէ։ Այն նվազեցնում է կաղամբում գլյուկոզինոլատների պարունակությունը։ Միրոսինազը, որը ոչ պակաս զգայուն է ջերմության նկատմամբ, նույնպես «գոլորշիանում է»։ 

Բայց ելք կա՝ պարտադիր չէ բանջարեղենն ուտել միայն հում վիճակում։ Փորձագիտական ​​խումբը պարզել է, որ կաղամբի օգուտները կմնան, եթե այն կտրատեք և թողեք «հանգստանա» նախքան եփելը։