Խաղաղության պայմանագիրը կախարդական փայտիկ չէ ու միանգամից բոլոր հարցերը չի լուծի․ Հաջիև

Խաղաղության պայմանագիրը կախարդական փայտիկ չէ ու միանգամից բոլոր հարցերը չի լուծի․ Հաջիև

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում: Հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: 

Ըստ Հաջիևի՝ հստակ ժամկետների մասին դժվար է խոսել, քանի որ «Բաքուն և Երևանը դեռ պետք է շարունակեն բանակցությունները՝ ավարտին հասցնելու գործընթացը»։

Հաջիևը վստահեցրել է, թե «Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ջանքերին»:

«Խաղաղության պայմանագիրը կարևոր փաստաթուղթ է, այն կփոխի տարածաշրջանի մթնոլորտը, Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների էությունը։ Սակայն պետք է հասկանալ, որ այդ փաստաթուղթը կախարդական փայտիկ չէ ու միանգամից բոլոր հարցերը չի լուծի»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը։