Ինչպե՞ս բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ

Ինչպե՞ս բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ

Սեքսուալ ակտիվությունը յուրաքանչյուրի մոտ տարբեր է: Այն շատ գործոններով է պայմանավորված, ինչպես` արտաքին, այնպես էլ` ներքին: Գոյություն ունեն բնածին առանձնահատկություններ՝ սեռական կոնստիտուցիա, հոգեկան առողջություն, որոնք որոշում են մարդու սեռական վարքի հիմքը:  Սակայն վերջինիս վրա ազդում են նաև հասարակական կարծիքը, կրոնական ավանդույթները և, նույնիսկ, սեռական վարքի «նորմայի» մասին պատկերացումները, որոնք զարգանում են բազում տարիների ընթացքում:

Երիտասարդ ժամանակ տղամարդկանց մեծ մասը հիպերսեքսուալ է, մոտավորապես 17-23 տարեկանում վրա է հասնում սեռական ակտիվության առաջին պիկը: Սա տեղի է ունենում արագ սեռական հասունացման, արական հորմոնի՝ տեստոստերոնի ավելցուկային արտադրության հետևանքով, ինքնաճանաչման և կանանց հետ հարաբերությունների պատճառով: Այս շրջանում սեռական առումով հնարավորությունները մեծ են, գրգռման մակարդակը՝ շատ բարձր:

Աստիճանաբար տղամարդիկ սեռական փորձ են կուտակում, իսկ հորմոնային ֆոնը կայունանում է, տեստոստերոնը հասնում է օպտիմալ մակարդակին: Դա հնարավորություն է տալիս ավելի լավ վերահսկել սեփական սեռական վարքը, նվազում է մշտական սեռական շփումների ցանկությունը: Այս շրջանը տևում է միջինը 23-ից մինչև 30-35 տարեկանը: Այս շրջանը տևում է միջինը 23-ից մինչև 30-35 տարեկանը:  

40 տարեկանում տղամարդկանց մեծ մասի մոտ սկսվում է սեռական ակտիվության բացահայտ անկում: Սա կապված է ո՛չ միայն հորմոնային ֆոնի հետ, այլ նաև պատասխանատվության աճող մակարդակով, գործերի քանակով և պարտականություններով: Կուտակվող հոգնածությունը և սթրեսը բացասաբար են ազդում սեռական կյանքի վրա:

45-50 տարեկանից հետո տղամարդկանց մեծ մասն ունի խնդիրներ՝ կապված սրտի, անոթների և սեռական համակարգի առողջության հետ, որոնք անդրադառնում են էրեկցիայի կայունության վրա և այն թուլացնում են: Տղամարդկանց գրեթե կեսը 50 տարեկանից հետո գանգատվում է էրեկցիայի հետ կապված խնդիրներից:

Այսպիսով, ինչպե՞ս բարձրացնել սեռական ակտիվությունը։
 
Ոչ բոլոր տղամարդիկ են առնչվում սեռական կյանքի խնդիրների հետ որոշակի տարիքում, դա շատ անհատական է: Սակայն, եթե այն տեղի է ունեցել, կարելի է տղամարդու սեռական ակտիվությունը բարձրացնել կենսակերպի փոփոխության միջոցով: Իհարկե, եթե չկան հիվանդություններ, այս դեպքում բժշկին դիմելը պետք է լինի առաջին քայլը:  
 
- Խուսափե՛ք ավելորդ քաշից
 
- Զբաղվե՛ք սպորտով
 
- Քիչ նյարդայնացեք
 
- Բավականաչափ քնե՛ք

- Լիարժեք սնվե՛ք
 
-Ընդունե՛ք վիտամիններ։