Ես իմ համար իմ տեղում նստած աշխատում եմ, առաջարկ չունեմ, ոչ էլ մտածում եմ այդ ուղղությամբ․ Արմեն Գասպարյան

Ես իմ համար իմ տեղում նստած աշխատում եմ, առաջարկ չունեմ, ոչ էլ մտածում եմ այդ ուղղությամբ․ Արմեն Գասպարյան

Երեկ գրել էինք, որ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նարեկ Մանուկյանը ազատման դիմում է գրել: Նրան այդ պաշտոնում փոխարինող թեկնածուների անուններ են շրջանառվում, որոնց շարքում նշվում է նաև առողջապահության նախարարի տեղակալ, մասնագիտությամբ՝ գինեկոլոգ Արմեն Գասպարյանի անունը։

MediaHub-ն այս հարցով դիմեց Գասպարյանին՝ ճշտելու, թե ճի՞շտ են, արդյոք, այդ տեղեկությունները, սակայն նա զարմացավ, որ նման լուրեր են տարածվում։ «Տենց լուր չկա»,- ասաց նա։ 

-Չէ, լուրը կա, մնում է հասկանանք՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ։ 

-Չէ, Վահե ջան, ես իմ համար իմ աշխատասենյակում նստած՝ աշխատում եմ։ 

-Դե, հիմա աշխատում եք, իսկ հնարավո՞ր է՝ մոտ ապագայում տեղափոխվեք «Ֆանարջյան»։ 

-Ոչ, ես տենց ինֆորմացիա չունեմ, ամեն դեպքում։ 

-Այսինքն՝ Ձեզ այդպիսի առաջարկ չի՞ եղել։

 -Որ լիներ, կասեի։ 

-Իսկ եթե առաջարկ լինի, կհամաձայնե՞ք։ 

-Ես իմ համար աշխատում եմ առողջապահության նախարարի տեղակալ էս պահին։ 

-Բայց «Ֆանարջյանի» տնօրեն լինելն ավելի լավ առաջա՞րկ չէ․ կգնաք ավելի բարձր աշխատավարձով հսկայական հիմնարկի տնօրեն կաշխատեք, ու վերջապես տնօրեն կլինեք, ոչ թե տեղակալ։ 

-Հարցը դա չէ․․․ Նորմալ է, Վահե ջան։ 

-Այսինքն, եթե առաջարկ լինի, կմերժե՞ք միանշանակ։

-Ես իմ համար իմ տեղում նստած աշխատում եմ։ Ես առաջարկ չունեմ, ոչ էլ մտածում եմ այդ ուղղությամբ։ Ես լուրերով եմ դա լսել։ 

-Պարզապես, Դուք «Մարգարյան» հիվանդանոցում էլ եք տեղակալ եղել, հիմա էլ եք տեղակալ, «ուզում ենք» վերջապես ղեկավար պաշտոնի նշանակել, վա՞տ է։ 

-Շնորհակալություն Ձեր ցանկության համար, բայց ես իրոք ոչ մի տեղեկատվություն չունեմ։

Վահե Մակարյան