Բարձրաստիճան ամուսնու հովանու ներքո

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Կոտայքի մարզի մարզպետ Ահարոն Սահակյանն է, ում բարձր հովանավորությամբ նրա կինը խախտում է Հայաստանի օրենսդրությունը:
Խուճուճ հայտարարագիր
Ուսումնասիրելով մարզպետի կնոջ՝ Ռոզա Ասատրյանի ներկայացրած հայտարարագիրը՝ նկատում ենք, որ նրա հաշվետու տարվա եկամուտը կազմում է 4 մլն 291 հազար դրամ, որից 2 մլն 802 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 290 հազար դրամը՝ «Գառնիի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ից ստացած գումարը, 1 մլն 24 հազար դրամը՝ «Ծաղկահովիտ առողջության կենտրոն» ՓԲԸ-ից, իսկ 174 հազար դրամը՝ Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի աշախատակազմից ստացած գումարը:
Օրինազանցը
Ռոզա Ասատրյանը փաստորեն միաժամանակ աշխատում մեկ պետական, երկու համայնքային և մեկ ՓԲԸ-ում, այն դեպքում, երբ օրենքը խստիվ արգելում է պետական ծառայողին որևէ այլ տեղ աշխատել։
Եթե նման բան տեղի ունենար նախկին իշխանությունների օրոք, ընդդիմադիր Փաշինյանը դա կհամարեր «դարի կոռուպցիոն բացահայտում», իսկ հիմա հովանավորում է թիմակիցների օրինազանցությունը: