Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP վարկանիշային աղյուսակում

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է տղամարդկանց թարմացված վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը։ Որոշակի առաջընթաց է գրանցել Ռուսաստանի մյուս ներկայացուցիչ, հայազգի Կարեն Խաչանովը, որը բարձրացել է 23-րդ տեղ։
Լավագույն տասնյակում տեղի է ունեցել մեկ փոխոխություն. իսպանացի Կառլոս Ալկարասը շրջանցել է նորվեգացի Կասպեր Ռուդին՝ բարձրանալով 5-րդ տեղ։
ATP-ի վարկանիշային աղյուսակ
1 (1). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 7775
2 (2). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)՝ 6850
3 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6165
4 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5045
5 (6). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 4895
6 (5). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 4890
7 (7). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 4770
8 (8). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3575
9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3445
10 (10). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3185