WhatsApp-ը նոր գործառույթ է ստացել

WhatsApp-ը նոր գործառույթ է ստացել

WhatsApp-ի մեսենջերում հասանելի կդառնա նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին ֆորմատավորել հաղորդագրությունների տեքստը։ Այս մասին հայտնել է WABetaInfo պորտալը։

Մասնագետները նշել են, որ մեսենջերը կունենա ձևաչափման նոր գործիքներ՝ կոդերի բլոկ, մեջբերոումների և ցուցակների բլոկ: Կոդերի բլոկը կօգտագործվի հաղորդագրության որոշակի հատված ընդգծելու համար:

Մեջբերման բլոկը կարող է օգտագործվել հաղորդագրության կոնկրետ հատվածին արձագանքելու համար։ Դա անելու համար հարկավոր է տեքստի դիմաց ավելացնել «>» նշանը: Ցուցակները կօգնեն կազմակերպել տեղեկատվություն։ «Սկսեք ձեր տեքստը «*», «-» կամ թվերով՝ ցուցակներ ստեղծելու համար»,- նշել են մասնագետները:

Նոր գործառույթը հասանելի է ընտրված բետա փորձարկողների համար, որոնք տեղակայել են WhatsApp-ի վերջին բետա տարբերակը Android-ի համար Google Play Store-ից: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին տարբերակը հասանելի կլինի օգտատերերի լայն շրջանակի համար։