Ռուսաստանին հեռացրել են «Եվրատեսիլ-2022»-ին մասնակցությունից

Ռուսաստանին հեռացրել են «Եվրատեսիլ-2022»-ին մասնակցությունից

Ռուսաստանը չի կարողանա մասնակցել 2022 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երաժշտական մրցույթի կազմակերպիչներին:

Ավելի վաղ ֆիննական Yle հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ դեռեւս չընտրված մասնակցին չի ուղարկի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին 2022 թվականին, եթե դրան մասնակցի Ռուսաստանի ներկայացուցիչը:

«Եվրատեսիլ-2022»-ի եզրափակիչը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 14-ին իտալական Թուրինում: