Դափնու տերևի անհավանական օգուտները

Դափնու տերևի անհավանական օգուտները

Բուսաբան Լյուդմիլա Վոլկովան պատմել է դափնու տերևների օգտակար հատկությունների մասին, որոնց մասին այժմ շատերը մոռացել են։

«Դափնու տերեւը պարունակում է նյութերի շատ լայն տեսականի, առանց որոնց մեր օրգանիզմը չի կարող նորմալ գործել՝ վիտամիններ, օրգանական թթուներ, պոլի- և մոնոսաքարիդներ, հանքանյութեր: Այն հարուստ է կալիումով, որն անհրաժեշտ է արյան շրջանառության համար։

Համեմունքը պարունակում է նաև հզոր հակաօքսիդանտ էուգենոլ: Այս նյութն օժտված է հակաբորբոքային հատկություններով, ինչպես նաև արգելափակում է պաթոլոգիական պրոցեսները բջջային մակարդակում»,- ասել է նա։

Վոլկովան խորհուրդ է տվել դափնու թեյ եփել մեխակով: Այս ըմպելիքը օգտակար կլինի սթրեսի, անհանգստության, անքնության, մկանների և հոդերի ցավերի դեպքում: Իսկ ընդհանուր առմամբ դա օգտակար է իմունային համակարգի համար. հավելեց բժիշկը։