Առողջապահության նախարարի տեղակալը հանդիպել է Վիենի քաղաքապետի հետ

Առողջապահության նախարարի տեղակալը հանդիպել է Վիենի քաղաքապետի հետ

Ֆրանսիայում Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի շրջանակներում առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Վիեն քաղաքի քաղաքապետ Տիերի Կովաքսի հետ։

Արտակ Ջումայանը նշել է, որ Վիեն-Գորիս քույր-քաղաքների միջև ստեղծված բարեկամական կապը կնպաստի մարզերում առողջապահական ծրագրերի իրականացմանը:

Այցի շրջանակներում փոխնախարարը եղել է նաև Լիոնի հիվանդանոցում, խոսել մասնագիտական համագործակցության մասին: