ՌԴ Օստանկինսկի թաղամասում բնակելի շենքի մոտ մեկ տարեկան երեխա են գտել (լուսանկարներ)

ՌԴ Օստանկինսկի թաղամասում բնակելի շենքի մոտ մեկ տարեկան երեխա են գտել (լուսանկարներ)

Մոսկվայի Օստանկինսկի թաղամասում բնակելի շենքի մոտ խոտերի վրա մեկ տարեկան երեխա են գտել. գրում են ռուսական տելեգրամյան ալիքները:

Երեխան առանց վնասվածքների պառկած է եղել Սելսկոխոզյաիստվեննայա փողոցում խոտերի վրա։ Երեխային զննել են դեպքի վայր ժամանած բժիշկները, նա հոսպիտալացվել է։

Այժմ աշխատակիցները պարզում են երեխայի ինքնությունը և փնտրում նրա ծնողներին։ 

Լուսանկարնեը՝ այստեղ