Բաքվի վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է հերթական պահանջի և նախապայմանի․ իրանագետ

Բաքվի վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է հերթական պահանջի և նախապայմանի․ իրանագետ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․

«Բաքվի բարբարոսսկան վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է հերթական նոր պահանջի և նախապայմանի՝ ընդ որում, ավելի լկտի և հանդուգն։ 

Անիմաստ պատրանքը, թե թշնամու հետ հնարավոր է իրական խաղաղություն մեր պետությունը ստորացուցիչ ստրկացման և կործանման տանող ուղիղ ճանապարհ է։

Հակառակ ուղին մեկն է՝ Հայաստանի խելամիտ համատարած ռազմականացումը և պետություն-ամրոցի կերտումը, որն ունակ կլինի կոտրելու հանդգնացած ու լկտի այն բարբարոսի ձեռքը, որը համարձակվում է բռունցք թափ տալ մեզ վրա։  

Այո՛, Հայաստանը պետք է դառնա ամրոց, այլ ոչ թե գինարբուքների կազմակերպման մառան, քանզի հակառակ դեպքում՝ Երևանի կենտրոնական փողոցներով կհոսի մեր արյունը, այլ ոչ թե գինին։

#թշնամու_իրական_վիճակը»։