Կարծրացրել եք ձեր սրտերը, որպեսզի դարձի չգաք․ թմրության և անպատվության մեջ եք ապրում

Կարծրացրել եք ձեր սրտերը, որպեսզի դարձի չգաք․ թմրության և անպատվության մեջ եք ապրում

Հատված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից․  

«Ժողովուրդ, ժողովուրդ, լսելով պիտի լսեք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չնկատեք և չճանաչեք, քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են, որպեսզի չլինի թե՝ երբևէ աչքերով տեսնեն և ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, և ես բժշկեմ նրանց» (Եսայի 6։9-10):

Սա է մեր իրականությունը․ տեսնելով տեսնում եք ու չեք իմանում, լսելով լսում եք և չեք ըմբռնում, չեք ընկալում, չեք ճանաչում, կարծրացրել եք ձեր սրտերը, որպեսզի դարձի չգաք և Ես չբժշկեմ ձեզ, որովհետև այդ թմրության և անպատվության մեջ ապրելը հաճելի է մեզ, մինչդեռ մենք կարիքն ունենք բժշկության, ապաքինության, ոտքի կանգնելու»։