Ջենիֆեր Լոպեսը ներքնազգեստով ցուցադրել է կազմվածքը (լուսանկար)

Ջենիֆեր Լոպեսը ներքնազգեստով ցուցադրել է կազմվածքը (լուսանկար)

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը բաժանորդների հետ կիսվել է իր անձնական բլոգի շրջանակներով ֆոտոշարքից, որը արվել է ներքնազգեստի իտալական Intimissimi ապրանքանիշի գովազդային արշավի համար։

Նկարներում Ջենիֆեր Լոպեսը, ով անցած շաբաթ դարձավ 54 տարեկան, կեցվածք է ընդունում փիրուզագույն ներքնազգեստով։ Երգչուհին կերպարը համալրել է կոմպլեկտին համապատասխանող մետաքսե խալաթով և թափանցիկ սանդալներով։

«Ուրախ երկուշաբթի. հաճելի շաբաթ բոլորին»,- մակագրել է լուսանկարները։